Վեգանությունը կարող է մեծացնել քաղցկեղի բուժման արդյունավետությունը

18:03   6 օգոստոսի, 2019

Nature ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ որոշակի սննդակարգը քաղցկեղի դեպքում կարող է մեծացնել քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի արդյունավետությունը:

Գիտնականները հետազոտության շրջանակում փորձեր են անցկացրել կրծողների վրա՝ նրանց սննդակարգից բացառելով մետիոնինը (պարունակվում է մսի, ձկան եւ կաթնամթերքի մեջ): Պարզվել է, որ այս քայլը թույլ է տվել փորձակենդանիների մոտ ճնշել  քաղցկեղային ուռուցքների զարգացումը: Ճառագայթային թերապիայի կամ հակաքաղցկեղային դեղամիջոց 5-ֆտորուրացիլի հետ համակցությամբ հիվանդության տարածումը դադարեցվել է:

Այնուհետեւ փորձի մեջ են նրագրավվել 49-ից մինչեւ 58 տարեկան 5 կին եւ տղամարդ, որոնք 3 շաբաթ հետեւել են մետիոնին չպարունակող սննդակարգի: Հետազոտության ղեկավար, Դյուկի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Ջեյսոն Լոկասեյլը նշում է, որ որ թե՛ մարդկանց, թե՛ կրծողների մոտ քաղցկեղային բջիջների մետաբոլիզմի վրա մետիոնինի կրճատման ներգործությունը միատեսակ է եղել:  

Մետիոնինի փոքր պարունակությամբ սնունդը ներառում է մրգեր, ընկույզներ, բանջարեղեն, հացազգիներ եւ լոբազգիներ, ինչը նման է վեգանությանը:



© NEWS.am Medicine