Մուտանտ ճանճերը գիտնականներին կօգնեն բացահայտել երկարակեցության գաղտնիքները

23:46   6 օգոստոսի, 2019

ՌԴ-ից գենետիկաբանները եւ Insilico Medicine ընկերության մասնագետները բացահայտել են մուտացիաներից մեկի աշխատանքի գաղտնիքները, որը զգալիրոեն երկարացրել է դրոզոֆիլ ճանճերի կյանքը եւ նրանց անհավանական դիմացկուն  դարձրել: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ այդ տվյալները  կօգնեն հասկանալ, թե ինչպես է աշխատում ծերությունը եւ ինչպես  կարելի է այն դանդաղեցնել:

«Մենք պարզել ենք, որ այդ մուտացիան, գենի պատճեններից մեկի անջատումըE(z),  առաջացնում է օրգանիզմի նյութափոխանակության գլոբալ վերափոփոխում: Այն ազդում է ածխաջրերի, ճարպերի եւ նուկլեոտիդների նյութափոխանակության, ինչպես նաեւ իմունիտետի գեների ակտիվության եւ սպիտակուցների բիոսինթեզի կարգավորման վրա», - պատմում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուից Ալեքսեյ Մոսկալյովը:

Գիտնականները նման միջատների եւ նրանց ցեղակիցների մի քանի պոպուլյացիա են աճեցրել, որոնց մոտ E(z) գենի պատճերի մուտացիա չի եղել:

Արդյունքում բոլոր տարիքային խմբերում նկատվել է էգ մուտանտների պտղաբերության բարձրացում:

Ընդհանուր առմամբ գիտնականները կարողացել են առանձնացնել 239 գեն, որոնց ակտիվությունը E(z) վնասվելուց հետո կտրուկ բարձրացել  կամ նվազել է դրոզոֆիլների մոտ:

Ավելի աննշան փոփոխությունները անդրադարձել են գենոմի եւս 600 հատվածների վրա: Գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրել այդ գեները, ինչպես նաեւ կենտրոնացնել իրենց ուշադրությունը ԴՆԹ այլ հատվածների վրա, որոնք այսպես թե այնպես կապված են երկարակեցության հետ:

Հետազոտության արդյունքներով գիտական աշխատանքը ներկայացված է Scientific Reports ամսագրում:



© NEWS.am Medicine