Սնվելու ինչպիսի՞ սովորություններն են երեխաներին սպառնում անորեքսիայի զարգացմամբ

22:31   6 օգոստոսի, 2019

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները պարզել են, թե սնվելու ինչպիսի սովորություններն են երեխաներին սպառնում անորեքսիայի զարգացմամբ կամ դեռահաս տարիքում չափից շատ ուտելով:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 4760 մարդու տվյալները: Փորձին ներգրավված ծնողները 8 տարի պետք է տվյալներ ներկայացնեին իրենց զավակների սնվելու սովորությունների մասին՝ սկսած 12-ամսյա տարիքից մինչեւ 9 տարեկան: Այնուհետեւ փորձարկվող երեխաները 16 տարեկանում պետք է ինքնուրույն հայտնեին այն մասին՝ արդյոք սննդային վարքագծի խանգարումներ ունեն:

Պարզվել է, որ նրանք, ովքեր  մանկության տարիներին չափից ավելի շատ են կերել, դեռահաս տարիքում 6 տոկոսով ավելի հաճախ են տառապել շատ ուտելուց: Հակառակը՝ աղջիկների շրջանում, որոնք մանկության տարիներին վատ են սնվել, դեռահաս տարիքում (6 տոկոսով) մեծացել է անորեքսիայի զարգացման հավանականությունը:

Ուշագրավ է, որ սնվելու հարցում քմահաճ երեխաները կամ նրանք, ովքեր մանկության տարիներին կտրականապես հրաժարվել են սնունդ ընդունելուց, 16 տարեկանում անորեքսիայի հանդեպ ավելի մեծ հակվածություն են ունեցել: Դեռահասների այս կարգի մեջ սննդային վարքագծի այդ խանգարումը 2 տոկոսով ավելի հաճախ է հանդիպել:



© NEWS.am Medicine