Իր հղիության մասին չկասկածող 19-ամյա աղջիկն անսպասելի երեխա է ունեցել

20:21   6 օգոստոսի, 2019

Էսսեքսից 19-ամյա Մորգան Լանթը 9 ամսվա ընթացքում անգամ չի կասկածել իր հղիության մասին:

The Sun-ը հաղորդում է, որ հակաբեղմնավորիչ դեղեր է ընդունել եւ ապագա մայրության մասին վկայող ոչ մի նախանշան չի ունեցել, եթե չհաշվենք մշտական  հոգնածությունը եւ մեջքի ցավերը:

Բացի այդ նրա կազմվածքում զգալի փոփոխություններ չէին եղել, իսկ որովայնը գրեթե տափակ էր:

Օրերից մի օր Մորգանը որովայնում ուժեղց ցավեր էր զգացել: Վախեցած աղջիկը դա կույրաղիքի նոպայի էր վերագրել եւ դիմել բժիշկներին: Զննելով նրան բժիշկները առաջարկել էին հղիության թեստ հանձնել, ինչը միայն ծիծաղեցրել էր աղջկան:

Սակայն ՈՒՁՀ ժամանակ պարզվել էր, որ Մորգանը հղիության 9-րդ ամսում է: Այս ցնցող լուրից 9 ժամ անց կինն աղջիկ էր ունեցել:

Մորգանը խոստովանում է, որ ցնցված էր եւ ուժեղ նյարդայնացած, քանի որ բարոյապես պատրաստ չէր մայրությանը: Բացի այդ նրա տանը, բնականաբար մանկական սենյակի ոչ մի ատրիբուտ չկար՝ սկսած մահճակալից մինչեւ հագուստ եւ խաղալիքներ: Արդյունքում ամեն ինչ գնել էր նրա զուգընկերոջ մայրը:

Երիտասարդ ծնողները նշում են, որ իրենց երջանիկ են զգում եւ ձգտում են հնարավոր ամեն ինչ անել իրենց փոքրիկի համար:



© NEWS.am Medicine