Սեփսիսն օգնել է 1 տարեկան փոքրիկի մոտ քաղցկեղ հայտնաբերել

12:55   7 օգոստոսի, 2019

Բրիջոութեր անգլիական քաղաքից 1 տարեկան Ֆլեթչեր Սմիթը հիվանդացել է ջրծաղիկով, որից հետո նրա մոտ մի շարք ծանր հիվանդություններ են հայտնաբերվել:

Daily Record-ը հաղորդում է, որ փոքրիկը ջրծաղիկով վարակվել է իր ավագ քույրերից եւ մի քանի օր անց նրա գլուխն այտուցվել է: Բժիշկները  Ֆլեթչերի մոտ սեփսիս են ախտորոշել, որի պատճառ է դարձել մարմնի վրայի վերքը: Ներերակային հակաբիոտիկների կուրսից հետո երեխան, թվում էր, թե ապաքինվում է, սակայն  շուտով նրա մոտ կրկնակի սեփսիս պատճառով բարձրացել է ջերմությունը:

Ռեցիդիվի պատճառը հասկանալու համար ոսկրածուծի անալիզ է անցկացվել, որն օգնել է քրոնիկ միելոլոյկոզ հայտնաբերել: Արյան քաղցկեղի նման ագրեսիվ տեսակի դեպքում նկատվում է արյան մեջ լեյկոցիտների մակարդակի նվազում, ինչը բացասաբար է անդրադառնում իմունիտետի վրա:

Փոքրիկին քիմիաթերապիայի կուրս է նշանակվել եւ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ բուժման առավել արդյունավետ մեթոդի ընտրության համար:



© NEWS.am Medicine