Միլիոնից մեկ դեպք. Հազվագյուտ հիվանդության պատճառով կինն աստիճանաբար քանդակի է վերածվում

19:55   7 օգոստոսի, 2019

35-ամյա Ռեյչել Վինարդը տառապում է անչափ հազվագյուտ գենենտիկ հիվանդությամբ, որն ախտահարում է միլիոնից մեկ մարդու: Խոսքը պրոգրեսիվ օսիֆիրացվող ֆիբրոդիսպլազիայի մասին է (FOP), որի դեպքում մկանները, ջլերը եւ կապանները աստիճանաբար ոսկրանում են:

The Daily Mail-ը հայտնում է, որ Ռեյչելն ի վիճակի չէ կառավարել իր պարանոցը, ձեռքերը կամ ոտքերը, ինչի հետ կապված նա շուրջօրյա օգնության կարիք ունի: Կինը խոստովանում է, որ ոչինչ չի կարողանում ինքնուրույն անել եւ իրեն բեռ է զգում ընտանիքի համար: Սակայն նրա ամուսինը օգնում է իրեն հաղթահարել դժվարությունները եւ աջակցում է գրեթե բոլոր հարցերի լուծման ժամանակ:

Բժիշկները ուշադրություն են դարձրել Ռեյչելի վիճակի վրա, երբ նա ընդամենը 19 ամսական էր: Նրա մեջքին այտուցվածություն էր հայտնաբերվել, որը բժիշկները սկզբում բարորակ ուռուցք էին համարել: Փոքրիկին քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա էր նշանակվել:

Այն, որ իրականում նրա մոտ FOP է, այլ ոչ թե ուռուցք բժիշկները կասկածել էին այն բանից հետո, երբ նրա բութ մատում ոսկրի դեֆեկտ էր հայտնաբերվել:

Այդ ժամանակ լրացել էր նրա 12 տարեկանը: Ռեյչելը նշում է, որ հիվանդությունը իրեն չի անհանգստացրել  մինչեւ 20 տարեկանը, սակայն ժամանակի ընթացքում նրա մոտ վերջույթների խնդիրներ էին առաջացել:

Կնոջ խոսքով՝ նա փորձում է դժվարություններին հումորով վերաբերվել եւ կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին այն  կա:



© NEWS.am Medicine