Սմարթֆոնի միջոցով ուղեղի կառավարումն իրականություն է դարձել

14:30   8 օգոստոսի, 2019

Կորեական գիտությունների եւ տեխնոլոգիաների առաջատար ինստիտուտի (KAIST) եւ Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի գիտնականները սարք են ստեղծել, որը կարող է նեյրոնային շղթաները մանպուլացնել սմարթֆոնով կառավարվող ուղեղի իմպլանտի միջոցով: Մշակումը նոր հնարավորություններ է ստեղծում Պարկինսոնի հիվանդության, Ալցհեյմերի հիվանդության, ինչպես նաեւ դեպրեսիայի հետազոտման համար:

Անհրաժեշտ նեյրոնների վրա թիրախային ազդեցության համար օգտագործվում է Bluetooth-ը, ինչպես նաեւ փոփոխվող դեղային քարթրիջները: Գիտության պատմության մեջ առաջին անգամ անլար նեյրոնային սարքն ապահովում է անընդհատ քիմիական եւ օպտիկական նեյրոմոդուլյացիա:

Եվս մեկ կարեւոր ասպեկտ է այն, որ նեյրոնային սարքը թույլ է տալիս մի քանի ամիս ուսումնասիրել միեւնույն ուղեղային շղթաները: Դրա համար «plug-n-play» դեղային  քարթրիջները ուղեղային իմպլանտի մեջ են տեղադրում մարդու մազի հաստության զոնդով՝ անհրաժեշտության դեպքում դեղամիջոցի նոր դոզաներով ապահովելու համար: Կառավարումը իրականացվում է սմարթֆոնի վրա ինտերֆեյսի միջոցով:

Սարքը կարող է կիրառվել համալիր դեղագործական հետազոտությունների համար, որոնք կարող են օգնել ցավի, կախվածության եւ զգայական խանագարումների դեմ նոր բուժամիջոցների մշակմանը:

Մշակման արդյունավետությունը հաստատվել է կրծողների վրա կատարված փորձերով:

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են Nature Biomedical Engineering ամսագրում:



© NEWS.am Medicine