Պարզվել է, թե որ տարքիում է նվազում քաղցկեղի զարգացման վտանգը

16:55   8 օգոստոսի, 2019

Գիտնականները պարզել են, որ քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է կյանքի մոտավորապես 8-րդ տասնյակում: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է CA ամսագրում:

Քաղցկեղի հետազոտման ամերիկյան հասարակությունից Քերոլ ԴեՍանտիսը(Carol DeSantis)  եւ նրա գործընկերները  ուսումնասիրել են տեղեկատվությունը, թե որքան հաճախ են քաղցկեղային ուռուցքների առավել տարածված տեսակները ախտահարում ԱՄՆ-ի տարեց բնակիչներին:

Այդ նպատակով վերլուծվել են Քաղցկեղի ուսումնասիրման ազգային ինստիտուտի, ինչպես նաեւ 2011-2015 թվականների տեղական բժշկական ծառայությունների տվյալները:

Այնուհետ այլ տարիքային կատեգորիաների քաղաքացիներին վերաբերող տվյալների եւ ստացված ցուցանիշների համեմատական անալիզ  է անցկացվել:

Պարզվել է, որ քաղցկեղի զարգացման վտանգը մինչեւ 45-50 տարեկանը եղել է նվազագույն, որից հետո սկսել է արագ մեծանալ: Մինչ այդ այդ աճը կանգ էր առնում 75-80 տարեկանին հասնելու ժամանակ, որից հետո քաղցկեղի ռիսկերը սկում էին նվազել:

Գիտնականները դեռեւս չունեն այն հարցի պատասխանը, թե որն է դրա պատճառը, սակայն նրանք չեն բացառում այն, որ քաղցկեղի զարգացմանը նախատրամադրված մարդիկ կարող են երկարակյացներից շուտ եւ հաճախ մահանալ: Եվս մեկ հիպոթեզ՝ ծերերի բջիջները պակաս ակտիվ են բաժանվում, քան «ավելի երիտասարդ» տարեցներինը:



© NEWS.am Medicine