Հանելուկային հիվանդության պատճառով պատանու փորի աճը չի դադարում (ֆոտո)

15:39   8 օգոստոսի, 2019
Հնդկաստանի Մուզաֆարփուրից 19-ամյա Սուջիթ Քումարը տառապում է հանելուկային հիվանդությամբ, որը բժիշկներին փակուղու մեջ է մտցրել: The Daily Mail-ը հայտնում է, որ ոչ մի բժշկի չի հաջողվել ճիշտ ախտորոշում կատարել:

Սուջիթի փորը սկսել է աճել 7 տարեկանից: Ընդ որում՝ չի դիտվում աղեստամոքսային տրակտի հետ կապված ոչ մի այլ ախտանշան (օրինակ՝ փսխում կամ դիաերա): Տարիներ շարունակ մայրը որդուն բժիշկների մոտ խորհրդակցությունների է տարել, սակայն ապարդյուն: Արդյունքում՝ Սուջիթը ստիպված է դեղամիջոցներ խմել ցավի մեղմացման համար:

Մայրաքաղաքում ավելի բարձրորակ մասնագետներ են աշխատում, որը նրա հայրենի տնից 1066 կմ հեռու է, իսկ Սուջիթի մերձավորները չեն կարող ճանապարհի ծախսն ապահովել:

Պատանին մեծ փորի պատճառով ստիպված էր հրաժարվել դպրոց հաճախելուց, իսկ նրա արտասովոր արտաքինը խոչընդոտ է դարձել ընկերներ ձեռք բերելու ճանապարհին: Բարեբախտաբար, չնայած առողջական խնդիրներին, մեկ տարի առաջ նա կարողացել է աշխատանքի ընդունվել մոտոցիկլետներ պատրաստող 



© NEWS.am Medicine