Երկվորյակ քույրերի մոտ 3 շաբաթ տարբերությամբ կրծքի քաղցկեղ է ախտորոշվել

19:15   8 օգոստոսի, 2019

Երկվորյակ քույրեր Հաննա Թոմփսոնի եւ Մեթթա Զիբերտի մոտ 3 շաբաթ տարբերությամբ կրծքի քաղցկեղ է ախտորոշվել:

ABC 7-ը հաղորդում է, որ սկզբում խուճապ է բարձրացրել Սուսերամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հաննան՝ կրծքում կոշտացում հայտնաբերելով:

Սկզբում կինը նշանակություն չի տվել դրան, սակայն այն բանից հետո, երբ նրա քրոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, այնուամենայնիվ, որոշել է մամոգրաֆիա անել: Արդյունքում նրա կրծքում չարորակ ուռուցք է հայտանբերվել:

Քույրերը խոստովանում են, որ մանկուց շատ մոտ են եղել, սովորել են նույն քոլեջում եւ անգամ միասին զբաղվել են սուսերամարտով: Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել է միայն Հաննան, իսկ Մեթթա դարձել էր նրա բուժքույրը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ քույրերը BRCA2 գենի կրող են, որից մեծանում է քաղցկեղի զարգացման վտանգը:

Հաննան եւ Մեթթան փորձում են բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքել քրաուդֆանդինգային հարթակում:



© NEWS.am Medicine