Գովազդներում մարզված, գեղեցիկ մոդելները նվազեցնում են տղամարդկանց ինքնագնահատականը. հետազոտություն

22:33   8 օգոստոսի, 2019

Ավստրալիայի Սանշտայն Քոաստ համալսարանի մասնագետները հաստատել են, որ գեղեցիկ մոդելային արտաքինը անինքնավստահության զգացում է առաջացնում ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց մոտ:

Հետազոտությանը մասնակցել է 110 տղամարդ, որոնց գովազդ, երաժշտական հոլովակներ եւ լուսանկարներ են ցույց տվել սեքսուալ արտաքին ունեցող մոդել տղամարդկանց մասնակցությամբ: Արդյունքում կամավորները սկսել են մտովի իրենց համեմատել մոդելների հետ, հատկապես դա ուժեղ արտահայտվել է հեռուստատեսային գովազդ դիտելու դեպքում:

Այդպիսով, ընդամենը 3 րոպե գովազդ դտիելը նվազեցրել է կամավորների մոտ իրենց մարմնից բավարար լինելու մակարդակը 11%-ով: Ընդ որում, լուսանկարներն ու հոլովակներն ինքնագնահատականը նվազեցրել են 0,4%-ով:

Գիտնականները կոչ են անում ուշադրություն դարձնել ստացված արդյունքների վրա, քանի որ իրենց արտաքինից դժգոհությունը կարող է դեպրեսիա եւ սննդային խանգարում առաջացնել, ինչպես նաեւ խթանել ստերոիդների օգտագործմանը: 

 



© NEWS.am Medicine