Սուրճի եւ միգրենի միջեւ կապ է հայտնաբերվել

15:45   9 օգոստոսի, 2019

Օրական 3 բաժակ սուրճը կարող է միգրենի նոպա առաջացնել: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:

Փորձին մասնակցել է էպիզոդիկ միգրենով տառապող  98 մարդ: 6 ամիս շարունակ օրական 2 անգամ նրանք պետք է օրագրում նշեին միգրենի նոպաների հաճախականությունը եւ օգտագործած կոֆեին պարունակող ըմպելիքների քանակը: Պարզվել է, որ օրական 3 բաժակ սուրճի օգտագործումը նույն օրը միգրենի զարգացման վտանգը բարձրացրել է 40 տոկոսով, իսկ 5 բաժակի օգտագործումը՝ 161 տոկոսով:

Հարվարդի համալսարանից հետազոտության ղեկավար Էլիզաբեթ Մոստոֆսկին (Elizabeth Mostofsky) նշում է. օրական երկու բաժակ սուրճ կամ կոֆեինով այլ ըմպելքիներ խմելը կապված չէ միգրենի նոպայի զարգացման հավանականության հետ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Medicine ամսագրում:



© NEWS.am Medicine