Ընդլայնել է սանիտարական ավիացիայի միջոցով տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը

11:48   9 օգոստոսի, 2019

Վերջին 4 ամիսների աշխատանքը վերլուծելով, ընդլայնել ենք պետական պատվերի շրջանակներում տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը և այն հիմա ընդգրկում է 13 ախտորոշում կամ վիճակ նախկին 6-ի փոխարեն: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը.

  1. Գանգուղեղային եւ ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով,
  2. պոլիտրավմա (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
  3. կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` գիտակցության կորստով,
  4. էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորումներ)` պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով,
  5. մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն,
  6. ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ եւ վիճակներ,
  7. կյանքին վտանգ սպառնացող անհայտ էթիոլոգիայի գիտակցության կորուստ,
  8. հղիներ եւ ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում,
  9. ռեսպիրատոր դիսթրես սինդրոմ` ծանր աստիճանի (նորածնային շրջանում),
  10. սուր երիկամային անբավարարություն (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում),
  11. սրտային անբավարարություն, պարոքսիզմալ տախիկարդիա (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում),
  12. կոմա` անհայտ էթիոլոգիայի (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում),
  13. գլխուղեղի սպոնտան արյունազեղումներ (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում):


© NEWS.am Medicine