ԱՄԲ միջոցով դստեր ծնվելուց հետո 24 տարի անց տղամարդը տեղեկացել է, որ նրա կենսաբանական հայրը չէ

13:15   9 օգոստոսի, 2019

Ողբերգական պատմություն է տեղի ունեցել ԱՄՆ Օհայո նահանգում: Ջոզեֆ Կարտելոնը պատահաբար տեղեկացել է իր դուստր Ռեբեկայի կենսաբանական հայրը չէ, որը լույս աշխարհ է եկել ԱՄԲ միջոցով:

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ ճշմարտությունը ջրի երես է ելել այն բանից հետո, երբ աղջիկը Ծննդյան տոներին ծնողներին նվիրել է ԴՆԹ թեստի լրակազմ, ընտանեկան ծառին հետեւելու համար: ԴՆԹ-ի այլընտրանքային անալիզը հաստատել է ստացված արդյունքները: Գործը հիմա քննվում է դատական կարգով: Հայցը ներկայացվել է Ցինցինատիի վերարտադրողական առողջության ինստիտուտի եւ տեղական 2 կլինիկաների դեմ:

ԱՄԲ վիրահատությունն անցկացվել է 1994 թվականին: Ընտանիքի փաստաբանների կարծիքով՝ Ռեբեկայի հայրը կարող է լինել The Christ Hospital կլինիկայի բժիշկներից մեկը:



© NEWS.am Medicine