Առցանց խանութներն առաջարկում են կրետի բույնի միջոցով բարելավել սեքսուալ կյանքը. փորձագետներն ահազանգում են

19:01   9 օգոստոսի, 2019

Տարօրինակ եւ առողջության համար չափազանց վտանգավոր ապրանքը մեծ տարածում է գտել առցանց խանութներում որպես կանացի ներքին սեռական օրգանների համար առողջացնող միջոց:  Խոսքը կրետի բույնի՝ կաղնու տերեւների վրա այսպես կոչված գխտորների մասին է, որոնք խորհուրդ է տրվում չորացրած կամ աղացած ձեւով դնել հեշտոցի պատերին:

Կանադացի գինեկոլոգ Ջեն Գյունտերը զգուշացնում է գործնականում նման կասկածելի նյութը առողջացման համար կիրառելու փորձերի մասին: Փորձագետը նշում է, որ կրետի թրթուրների կողմից առաջացրած գխտորները կարող են կողմնակի ազդեցությունների զարգացման պատճառ դառնալ, որոնց թվում ցավոտ սեքսն է եւ հեշտոցի միկրոֆլորայի վրա բացասական ազդեցությունը:

Գյունտերը գխտորների կիրառման պրակտիկան չափազանց վտանգավոր է անվանում եւ նշում նաեւ հեշտոցի լորձաթաղանթի խախտման հավանականության մասին: Սա իր հերթին մեծացնում է սեռական ճանապարհով վարակվելու վտնագը:



© NEWS.am Medicine