Տղամարդը խցանվել է քարերի արանքում եւ 4 օր անցկացրել է առանց ջրի ու խմելու

18:00   9 օգոստոսի, 2019

Կամբոջայի բնակիչ 28-ամյա Սում Բորան մի քանի օր անցկացրել է քարե ծուղակում:

Օգոստոսի 4-ին տղամարդը ուղեւորվել է քարանձավ՝ գուանո (չղջիկների ծերտ) որոնելու, որն օգտագործվում է որպես պարարտանյութ: Սայթաքելով՝ Սումն ընկել է երկու քարերի ճեղքի մեջ եւ խցանվել: Ընտանիքը տագնապ է հնչեցրել, երբ նա տուն չի վերադարձել, սակայն Սումին գտնել է հաջողվել արտակարգ պատահարից հետո միայն երրորդ օրը:

Ժամանած փրկարարները 10 ժամ հետո են կարողացել նրան հանել քարե գերությունից: Դրա համար նրանք ստիպված էին ոչնչացնել ժայռի մի կտորը:

Տղամարդուն հոսպիտալացրել են, նրա առողջական վիճակի մասին ոչ մի բան չի հաղորդվում:



© NEWS.am Medicine