11 ամսական աղջկա գլխին հսկայական ուռուցք է աճել

16:56   9 օգոստոսի, 2019

Ֆիլիպիններից 11 ամսական աղջկա ծնողները հուսահատված են. ծննդյան օրվանից նրա գլխին ուռուցք կա, որը շարունակում է մեծանալ, գրում է The Daily Mail-ը:

Աղջկա ծնողների՝ Քեթլին Չավոզոյի եւ Ռեյնալդո Կրուսի խոսքով՝ առողջական խնդիրների պատճառը հիդրոցեֆալիան է (գլխուղեղի ջրգողություն):

Հսկայական ուռուցքը փոքրիկի տեսողության վատթարացման պատճառ է դարձել: Բժիշկները չեն շտապում կանխատեսումների հարցում, քանի որ վիրահատական միջամտությունը կարող է վտանգավոր լինել:

Ծնողները հույսը դնում են ԱՄՆ-ից մասնագետի կարծիքի վրա, որը պետք է Ֆիլիպիններ ժամանի: Տեղական վիրաբույժները, նրանց խոսքով, չեն կարող նման բարդ վիրահատություն անցակցնել:

«Մենք շարունակելու ենք պայքարել մեր դստեր համար», - նշում է Քեթլինը:



© NEWS.am Medicine