Կինը տառապում է հազվագյուտ խանգարումով, որը ցանկացած պահի կարող է «գլխատել» նրան

10:29   10 օգոստոսի, 2019

33-ամյա Ռեյչել Պիգիլիսը տառապում է հազվագյուտ խանգարումով, որը ցանկացած պահի կարող է «գլխատել» նրան:

The Daily Mail-ը հաղորդում է, որ կնոջ մոտ ատլանտո-աքսիալ անկայություն է ախտորոշվել՝ պաթոլոգիկ վիճակ, որը կապված է առաջին եւ երկրորդ պարանոցային ողերի անկայուն միացման հետ:

Սա հանգեցրել է ողնաշարի մասնակի խախտման եւ սպառնում է կաթվածի զարգացմամբ: Կյանքի համար վտանգավոր խախտումը կանխելու համար, որը կարող է ակնթարթորեն սպանել նրան, Ռեյչելը ստիպված է պարանոցային օրթեզ կրել:

«Ես մահվան եւ կաթվածի մշտական վախով եմ ապրում: Դժվար է նկարագրել այդ զգացումը: Ես համարյա չեմ քնում, տանը պառկած եմ հորիզոնական դիրքով», - պատմում է նա:

Ռեյչելն առողջական խնդիրներ չի ունեցել մինչեւ 2017-ի օգոստոս: Այնուհետ նրա մոտ հանկարծակի սկսվել է փխսում, քաշի կորուստ, գլխապտույտ:

Նա ացելել էր տարբեր բժիշկների, բազմաթիվ հետազոտություններ անցել, սակայան ոչ ոք չի կարողացել նրան ճիշտ ախտորոշում տալ:

Միայն արտասահմանցի մասնագետների ներգրավմամբ հաջողվել է պարզել նրա բոլոր դժբախտությունների պատճառը:

Կնոջը կարող է վիրահատել աշխարհում միայն 3 բժիշկ եւ այժմ Ռեյչելի ընտանիքը պատրաստվում է հավաքել անհրաժեշտ 135 հազար ֆունտ սթերլինգը Իսպանիայում վիրահատության համար:



© NEWS.am Medicine