Գիտնականները հայտնել են Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի հասանելի մեթոդի մասին

18:05   10 օգոստոսի, 2019

Ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է դանդաղեցնել ծերունական դեմենցիայի զարգացումը: Մասնագետներն այս մասին հայտնել են Չիկագոյում տեղի ունեցած Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա գիտաժողովի շրջանակում:

Մեդիսոնում Վիսքոնսին նահանգի համալսարանից (ԱՄՆ) Օզիոմա Օկոնկվոն եւ նրա գործընկերները հետեւել են 1,5 հազար մարդկանց կյանքին, որոնց ծնողների մոտ դեմենցիա է հայտնաբերվել: Հետազոտության սկզբում կամավորները չեն տառապել Ալցհեյմերի հիվանդությամբ կամ այլ նեյրոդեգեներատիվ խանգարումներով:

Փորձարկվողները պետք է ուղեղի մանրակրկիտ զննում անցնեին, ինչպես նաեւ հայտնեին իրենց սննդակարգի, կենսակերպի եւ հակումների մասին:

Պարզվել է, որ ուշ միջին տարիքի մարդկանց շրջանում, որոնք ռիսկի խմբում են, բայց դրա հետ մեկտեղ՝ ֆիզիկապես ակտիվ են, զգալիորեն հազվադեպ են ուղեղի եւ այլ օրգանների աշխատանքում փոփոխություններ դիտվում, որոնք ներգործում են Ալցհեյմերի հիվանդության վրա: Այսպիսով, նրանց հաջողվում է խուսափել նաեւ հիշողության թուլացման հետ կապված հիվանդություններից: Համանման պատկեր է դիտվում նույնիսկ այն դեպքում, եթե մարդը որոշակի գենային մուտացիաների կրող է, որոնք մեծացնում են նեյրոդեգեներատիվ խանգարումների զարգացման հավանականությունը:

Գիտնականները նշում են, որ դրական արդյունքի հասնելու համար բավական է ֆիզիկական վարժություններին հատկացնել շաբաթական գոնե կես ժամ:



© NEWS.am Medicine