Ռոք աստղ Օզզի Օսբորնի մոտ յուրատեսակ գենետիկ մուտացիա է հայտնաբերվել

12:15   12 օգոստոսի, 2019

Ամերիկյան Knome ընկերության գիտնականները, որն ուսումնսիրում է  մարդու  գենոմը,  բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնի մոտ գենետիկ մուտացի են հայտնաբերել:

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ ռոք աստղի հետազոտությունները սկսվել են դեռեւս 2010-ին: Գիտնականներին հետաքրքրել է, թե ինչպես է երաժիշտը կարողացել  հասնել տարեց տարիքի՝ չնայած թմրանյութերի եւ ալկոհոլի չարաշահմանը:

Ինդիանա նահանգի բժշկական քոլեջի պրոֆեսոր Բիլլ Սալիվանի խոսքով՝ Օզզին յուրահատուկ գենետիկ մուտացիայի կրող  է, որը նախկինում չի ուսումնասիրվել:

Դրա շնորհիվ՝ ռոքերի օրգանիզմը գրեթե անընկալունակ է տարբեր խթանող նյութերի երակարատեւ ազդեցությանը:

Սալիվանը նշում է, որ գեների փոփոխությունը ազդում է ոչ միայն մարդու վարքի վրա, այլեւ նրա հակումների: Այսպիսով, օրինակ՝ սուրճի նկատմամբ հակումը եւ նույնիսկ քաղաքական հայացքները կարող են պայմանավորված լինել կոնկրետ մարդու գենետիկ ծածկագրով:

Օզզի Օսբորնի յուրատեսակ դեպքն ընդգրկվելու է մարդու առողջության վրա ԴՆԹ-ի գենետիկ մուտացիների ազդեցության մասին National Geographic-ի հրատարած գրքում:



© NEWS.am Medicine