Կա՞ արդյոք կապ պատվաստումների եւ ցրված սկլերոզի միջեւ

23:44   12 օգոստոսի, 2019

Մյունխենի տեխնիկական համալսարանի հետազոտողները լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել, որի նպատակն է պարզել՝ կա՞ արդյոք կապ պատվաստումների եւ ցրված սկլերոզի միջեւ: Հետազոտության արդյունքները ներկայացվել են   Neurology ամսագրում:

 Հետազոտության շրջանակում վերլուծվել են ավելի քան 200 000 մարդու տվյալներ (այդ թվում՝ ցրված սկլերոզով տառապող 12262 հիվանդի տվյալներ), որոնք վերաբերել են նաեւ պատվաստման մակարդակին: Կյանքի ընթացքում բոլոր մասնակիցները ստացել են ջրծաղիկի, կարմրուկի, համաճարակային պարոտիտի, կարմրախտի, գրիպի, մենինգոկոկային վարակի, պնեվմոկոկային վարակի, մարդու պապիլոմա վիրուսի, տզային էնցեֆալիտի, հեպատիտ A եւ B-ի դեմ պատվաստումներ:

Հաստատվել է, որ պատվաստումը ցրված սկլերոզի զարգացման ռիսկի գործոն չի կարող համարվել:

Բացի այդ, ցրված սկլերոզ ախտորոշումից 5 տարի առաջ տվյալ խմբի հիվանդներն ավելի քիչ պատվաստում են ստացել, քան նրանք, ում մոտ տվյալ հիվանդությունը հայտնաբերվել է: Առավել հստակ դա արտահայտվել է գրիպի եւ տզային էնցեֆալիտի դեմ պատվաստումների դեպքում:

Գիտնականները չեն կարողանում բացատրել այդ ֆենոմենը, սակայն չեն բացառում, որ պատճառը կարող է թաքնված լինել նրանում, որ պատվաստումը ինչ-որ կերպ կարող է կանխել իմունային համակարգի հարձակումը կենտրոնական նյարդային համակարգի վրա: 



© NEWS.am Medicine