Ռուս փորձագետները պատմել են՝ որքան շաքար պետք է օգտագործեն երեխաները

22:18   12 օգոստոսի, 2019

«Ռոսպոտրեբնադզոր»-ի (ՌԴ սպառողների իրավունքների եւ մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) փորձագետները պատմել են՝ որքան շաքար պետք է օգտագործեն երեխաները:

Համաձայն գերատեսչության հաղորդագրության՝ պատրաստի նախաճաշերի ընտրության դեպքում խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել դրանցում շաքարի պարունակության մասին տվյալներին: Այդպիսով, ավելացված շաքարի օգտագործումը չպետք է գերազանցի օրական սննդակարգի կալորիականության 10%-ը: Ընդ որում, անցկացված հետազոտությունների արդյունքներով պարզ է դարձել, որ 3-7 տարեկան երեխաների մոտ ավելացված շաքարի փաստացի օգտագործումը կազմում է 14,5 %, իսկ դեռահասների մոտ՝ 13%:

Ավելացված շաքարն այն է, որն ավելացվում է ցանկացած ուտեստի կամ մթերքի մեջ՝ ի հավելումն այն քանակի, որն արդեն առկա է դրանցում: Հարկ է հիշել, հեշտ յուրացվող ածխաջրերի բարձր պարունակությամբ մթերքներին (հրուշակեղենի եւ քաղցր գազավորված ըմպելիքների հետ միասին) են պատկանում պատրաստի նախաճաշերը, դեսերտները (այդ թվում պաղպաղակը), ինչպես նաեւ նեկտարները, բնական հյութերն ու մեղրը: 



© NEWS.am Medicine