Հղի կնոջ մարմնում կիտրոնի չափի մակաբույծ երկվորյակ են գտել

17:20   12 օգոստոսի, 2019

29-ամյա Հաննա Բրիջուոթերը բոլորվին պատահական իմացել է, որ նրա մարմնում կիտրոնի չափի մակաբույծ երկվորյակ է ապրում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ կինը կորցրել է գիտակցությունը, երբ հղիության 9-րդ ամսում էր:  Հիվանդանոցում  զննության ժամանակ բժիշկները նրա աջ ձվարանում տերատոմա ուռուցք են հայտնաբերել, որի ներսում եղել են ատամների, մազերի եւ եղունգների մասեր:

Հայտնաբերելով ԴՆԹ նույնականացման փաստը՝  բժիշկները պարզել են, որ նորագոյացությունը  Հաննայի մակաբուծային երկվորյակն է: 

Արդյունքում, երեխայի ծնունդից հետո, հեռացրել են կնոջ աջ ձվարանը:  Քանի որ ավելի վաղ առողջական խնդիրների պատճառով նրա ձախ ձվարանը հեռացվել էր, Հաննայի մոտ վաղաժամ դաշտանադադար էր սկսվել: Այդ կապալցությամբ ամուսինները մտադիր են եւս մեկ երեխայի որդեգրել:



© NEWS.am Medicine