Կինը հետաձգել է քաղցկեղի բուժումը հանուն երեխայի ծննդի

20:28   12 օգոստոսի, 2019

Մեծ Բրիտանիայի 33-ամյա բնակչուհի Քերիի Հեննին հետաձգել է քաղցկեղի բուժումը հանուն երեխայի ծննդի:

The Dail Mail-ի հաղորդմամբ՝ սուր միելոբլաստ լեյկոզ ախտորոշումը տրվել էր, երբ նա երկրորդ երեխային էր սպասում: Բժիշկները նրան առաջարկել են դադարեցնել հղիությունն ու սկսել բուժումը, սակայն Քերրին որոշել է հրաժարվել փրկող թերապիայից եւ կրել երեխային: Արդյունքում երեխան, որին անվանել են Ջեյմս, լույս աշխարհ է եկել ժամկետից 5 շաբաթ առաջ կեսարյան հատման միջոցով:

Ընդամենը 4 օր անց Քերրին սկսել է քիմիաթերապիայի կուրսը: Երեխայի ծնվելուց հետո նրա մոտ հետտրավմատիկ սթրեսային սինդրոմ է զարգացել, սակայն նա փորձել է չհուսահատվել: Բարեբախտաբար, 6 ամսվա բուժումից հետո կնոջ մոտ հիվանդության թուլացում է նկատվել:

Այժմ Քերրին փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ եւ համագործակցում է Leukemia Care բարեգործական կազմակերպության հետ՝ արյան քաղցկեղի ախտանիշների մասին տեղեկությունն ավելացնելու համար:



© NEWS.am Medicine