Սելֆին կօգնի չափել զարկերակային ճնշումը

11:00   14 օգոստոսի, 2019

Տորոնտոյի համալսարանի (Կանադա) մասնագետների հետաքրքիր մշակումը թույլ կտա զարկերակային ճնշումը չափել արագ եւ ճշգրիտ: Խոսքը տրանսդերմալ օպտիկական տեսողական տեխնոլոգիայի մասին է, որը թույլ է տալիս զարկերակային ճնշումը չափել սելֆիի շնորհիվ:

«Հրաշք սելֆիի» համար բավական է բեռնել հատուկ բջջային հավելվածը, որը 30 վայրկյանում կատարում է մինչեւ 900 լուսանկար: Տվյալները մշակվում են հատուկ ալգորիթմի միջոցով, ընդ որում՝ ախտորոշման ճշգրտությունը կազմում է 95 տոկոս: Խցիկը որսում է դեմքից արձակվող կարմիր լույսը, որն արտացոլվում է մաշկի մակերեւույթի սպիտակուցներից:

Տեխնոլոգիան հաջողությամբ թեստավորվել է կամավորների վրա, սպասվում է, որ հավելվածը կթողարկվի մինչեւ 2019-ի տարեվերջ:



© NEWS.am Medicine