Գիտնականներին հաջողվել է լաբորատորիայում մարդկային լյարդ աճեցնել

22:30   15 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ում Փիթսբուրգի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետներին հաջողվել է լաբորատոր պայմաններում մինի լյարդ աճեցնել՝ որպես հիմք վերցնելով մարդու գենետիկորեն ձեւափոխված բջիջները:

MedicalXpress-ի համաձայն՝ստացված հյուսվածքը նմանակում է ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ մարդու լյարդը, որն ուղղակիորեն կապված է ճարպակալման հետ:

Դրա ստեղծման համար մարդու մաշկի գենետիկորեն ձեւափոխված բջիջները փոխպատվաստվել են ձեւափոխման ենթարկված առնետի լյարդի մեջ:

Աճեցված մինի-լյարդն ունի սովորական օրգանի կառուցվածքային առանձնահատկություններ (օրինակ՝ արյունատար անոթներ): Սպասվում է, որ այն կարող է կիրառվել լյարդի հիվանդությունների հետազոտություններում, ինչպես նաեւ դեղամիջոցների թեստավորման ժամանակ:



© NEWS.am Medicine