Սրտի հազվագյուտ արատով աղջիկը ողջ է մնացել կենսապահովման սարքից անջատելուց հետո

18:05   15 օգոստոսի, 2019

Ֆենիքս Դա՛Վինը ծնվել է սրտի հազվագյուտ արատով, չնայած դրան, պատրաստվում է տոնել իր առաջին տարեդարձը:

The Daily Mail-ը հայտնում է, որ փոքրիկի մոտ ախտորոշվել է DORV, երբ աջ փորոքից գլխավոր անոթները կրկնակի են դուրս են գալիս: Բժիշկների կարծիքով՝ ողջ մնալու նրա հավանականությունը հավասար էր զրոյի:

Ֆենիքսը ենթարկվել է սրտի 2 վիրահատության. մեկը 10-օրական տարիքում, երկրորդը՝ 7-ամսականում: Չնայած դրան, առողջական վիճակը շարունակում էր վատթարանալ, եւ բժիշկները նրան անջատել են կենսապահովման սարքից: Նրանց կանխատեսումներով՝ աղջկան մնացել էր մի քանի ժամվա կյանք, սակայն հիմա 4 ամիս անցնելու պարագայում նրա սիրտը շարունակում է բաբախել: Երկու շաբաթ հետո փոքրիկը կտոնի իր առաջին տարեդարձը:

Ֆենիքսը տանն է եւ դեռեւս բժիշկների մշտական հսկողության կարիք ունի: Նա շաբաթվա 7 օրերին եւ օրվա 24 ժամին թթվածին է ստանում հատուկ սարքավորման միջոցով: Դրանից բացի, նրան նշանակվել է 14 անուն դեղ:

DORV-ը հազվագյուտ պաթոլոգիա է եւ հանդիպում է 10 հազար երեխայից մեկի դեպքում: Ֆենիքսը եւս 2 վիրաբուժական միջամտության կարիք ունի, որոնք հայտնի են որպես Գլենի վիրահատություն եւ Ֆոնտենի վիրահատություն:



© NEWS.am Medicine