Թվային դետոքսիկացիա. ի՞նչ է զգում մարդը գաջետներից ինքնակամ հրաժարվելուց հետո

23:45   15 օգոստոսի, 2019

Գիտնականները որոշել են պարզել՝ ի՞նչ է զգում մարդը գաջետներից ինքնակամ հրաժարվելուց հետո: Այսպես կոչված թվային դետոքսիկացիան պոպուլյարություն է ձեռք բերում, սակայն, ինչպես պարզվել է, սմարթֆոններից եւ համացանցից հրաժարվելը մարդկանց մոտ այդքան էլ հեշտ չի ստացվում:

Ինչպես ասվում է Journal of Travel Research ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, փորձի շրջանակում հետեւել են աշխարհի 17 երկրներից 24 կամավորների, որոնք ստիպված են եղել արձակուրդի ժամանակ հրաժարվել գաջետների օգտագործումից:

Պարզվել է, որ թվային դետոքսիկացիայի ժամանակ առաջին էմոցիաներն են եղել անհանգստությունն ու հիասթափությունը, ապա՝ համակերպումը, իսկ որոշները նույնիսկ ազատության զգացում են ապրել: Անհանգստության համար հիմնական առիթ է հանդիսացել այն, որ համացանցի բացակայության պայմաններում չեն կարողացել օգտագործել Google-ի քարտեզները: Բացի այդ, նրանք, ովքեր ընտրել են գյուղական տուրիզմը, ավելի շատ բացասական ապրումներ են ունեցել՝ ընկերների հետ տպավորություններով կիսվել չկարողանալու պատճառով:

Դրական կողմերից եղել է այն, որ սոցցանցերում կյանքին հետեւելու եւ հաղորդագրություններին պատասխանելու անհրաժեշտության բացակայությունը թույլ է տվել հանգիստ ընդունել շրջական աշխարհն ու վայելել նոր տպավորությունները: Բացի այդ, փորձի մասնակիցները հաճախ շփվել են իրենց ճանապարհակիցների եւ տեղաբնակների հետ:

Հետազոտողները պնդում են՝ թվային դետոքսիկացիայի գաղտնիքն այն է, որ ավելի շատ մարդիկ են հոգնում անընդհատ «կապի մեջ լինելու» անհրաժեշտությունից: 



© NEWS.am Medicine