Կրծքերի մեծացման վիրահատությունը գրեթե կործանել է ֆիթնեսի չեմպիոնին

11:03   16 օգոստոսի, 2019

44-ամյա Քեյթ Միչալկովային գրեթե կործանել է գեղեցիկ կուրծք ունենալու ցանկությունը:

Fit World Sport-ը հայտնում է, որ Քեյթը 2012 թվականին որոշել է կրծքերի մեծացման վիրահատություն կատարել: Կրծքի իմպլանտները սկզբում ոչ մի անհարմարություն չէին պատճառում, եւ կինը կարողացել է սպորտում հաջողությունների հասնել՝ հաղթելով ֆիթնեսի մի քանի մրցություններում: Սակայն 4 տարի հետո նրա մոտ առաջացել են հոդացավեր, գլխապտույտ, գլխացավ եւ մկանային թուլություն: Քեյթի խոսքով՝ ցավն այնքան ուժգին էր, որ իրեն տառացիորեն սպանում էր:

Կինը դիմել է բժիշկների օգնությանը, սակայն ոչ ոք չէր կարողանում ճիշտ ախտորոշում կատարել: Արդյունքում Քեյթը ստիպված էր անձնական մարզչի իր աշխատանքին հրաժեշտ տալ: «Բժիշկներից ոչ մեկը իմ ցավային համախտանիշը չէր կապում իմպլանտների հետ»,- նշել է նա:

Կինը սկսել է համացանցում ակտիվորեն փնտրել իր ախտանշանների պատճառը եւ պարզել է, որ նման բան տեղի է ունենում կրծքերի մեծացման վիրահատությունից հետո՝ օրգանիզմի վրա իմպլանտների բացասական ազդեցության հետեւանքով: Փրկող վիրահատության համար նա պետք է հավաքի մի քանի հազար ֆունտ սթերլինգ:

Քեյթին վախեցնում է նաեւ այն, որ մեկ ամիս առաջ իր իմպլանտների արտադրող Allergan-ը ամբողջ աշխարհում իր արտադրանքը հետ է կանչել քաղցկեղի հետ ենթադրվող կապի պատճառով:



© NEWS.am Medicine