Դեռահասը հոսպիտալացվել է իր սեռական օրգանի մեջ 9 սանտիմետրանոց ասեղ մտցնելու հետեւանքով

22:25   16 օգոստոսի, 2019

Թունիսից 14-ամյա դեռահասը հոսպիտալացվել էր, երբ իր սեռական օրգանի մեջ էր մտցրել 9 սանտիմետրանոց ասեղ:

Ինչպես նշված է Urology Case Reports պարբերականում հրապարակված զեկույցում, հոսպիտալացումից հետո պատանին խոստովանել էր, որ այդպիսի տարօրինակ քայլի էր դիմել սեռական հաճույք ստանալու համար: Ասեղը մտել էր առնանդամի մեջ 5 սմ խորությամբ, եւ այն հեռացնելու համար բժիշկները ստիպված էին կիրառել վիրաբուժական ունելի:

Բժիշկների խոսքով՝ այդօրինակ դեպքերը հանդիպում են շատ հազվադեպ, իսկ դրանց բացահայտմանը խոչընդոտում են տուժածների ամոթն ու շփոթմունքը:

Միզուկից հեռացված առարկաներից հոդվածի հեղինակները նշել են ըմպելու համար նախատեսված ձողիկները, փոքր էլեկտրական լամպերը եւ անգամ սկյուռիկի պոչը: Այդպիսի տարօրինակ փորձերի պատճառն այն է, որ որոշ մարդկանց շրջանում միզուկը շատ մոտ է գտնվում այսպես կոչված G կետին:



© NEWS.am Medicine