Մարդու ԴՆԹ-ի մոդելը թույլ կտա ուսումնասիրել գենետիկ պաթոլոգիաները

10:30   17 օգոստոսի, 2019

Գիտնականների միջազգային խումբը ստեղծել է մարդու ԴՆԹ-ի ֆունկցիոնալ եռաչափ մոդել որոշ գենետիկ պաթոլոգիաների պատճառների ուսումնասիրման համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sсience ամսագրում:

Գիտնականները նշում են, որ գենոմի եռաչափ կառուցվածքը վերականգնելու համար գնահատվել է ԴՆԹ-ի տարբեր հատվածներում գտնվող գեների էքսպրեսիայի մակարդակը: Դրանից բացի, հետազոտվել է միմյանց հետ գեների փոխազդեցությունը:

Մասնագետները համոզված են, որ այս մոդելի ստեղծումը գենոմի աշխատանքն ավելի հստակ հասկանալու հնարավորություն է տալիս: Դրանից բացի, մարդու գենոմի եռաչափ կառուցվածքը հասկանալը կարող է գենետիկ հիվանդությունների ախտորոշումը ավելի բարձր մակարդակի հասցնել:



© NEWS.am Medicine