Ինչպե՞ս երկար ու երիտասարդ ապրել

12:50   26 հունիսի, 2014

Այս հարցի պատասխանը հստակ իմանալու համար հարկավոր է հայացքն այն սովորություններին ուղղել, որոնք իրականում տարիներ են ավելացնում կամ խլում ձեր կյանքից` կախված թե որքան եք մարզվում կամ որքան թույլ եք սթրեսը կառավարում, հաղորդում է FoxNews-ը: Ստորեւ բերված խորհուրդներին հետեւելով, կարող եք ավելի երկար ու առողջ կյանք ապահովել.

Հետեւեք կիլոգրամներին

Ավելորդ քաշը շաքարախտի, քաղցկեղի եւ սրտային հիվանդությունների մեծ ռիսկ է պարունակում եւ կարող է մինչեւ 12 տարի խլել ձեր կյանքից: Մյուս կողմից էլ` թերսնումը կարող է օսթեոպորոզի կամ թույլ դիմադրողականության հանգեցնել: Այնպես որ ոսկե միջինը գտեք:

Մեղմեք սթրեսը

Քրոնիկ սթրեսը ծերացնում է մարդուն: Ավստրիացի գիտնականները պարզել են, որ աշխատանքային սթրեսը մեծ վնաս է հասցնում մեր ԴՆԹ-ին. այն մասնավորապես քրոմոսոմների պաշտպանությամբ զբաղվող եւ կյանքի տեւողության ցուցանիշ համարվող թելոմերների կորուստն է արագացնում: Հիմա կասեք` ինչպե՞ս խուսափենք սթրեսից: Խուսափելու կարիք չկա, այն ճիշտ կառավարել է պետք: Յոգայով կամ մեդիտացիայով զբաղվեք, աղոթեք, ցնցուղ ընդունեք կամ ցանկացած այնպիսի գործողություն նախաձեռնեք, որը կհանգստացնի ձեզ:

Սովորեք

Կրթությունը երկարացնում է մարդու կյանքը, նախ որովհետեւ ուսմանը զուգահեռ ավելի լավ պատկերացում եք կազմում առողջ ապրելակերպի մասին: Այն նաեւ բարձր եկամուտ է ապահովում, ինչի շնորհիվ կարող եք ավելի որակյալ առողջապահական սպասարկման եւ բժշկական ապահովագրության հասնել: 

Շփվեք

Ընկերության նշանակությունը գնալով ավելի է արժեւորվում. խոսքն այստեղ միայն Facebook-ի մասին չէ: Օքսֆորդի համալսարանականները պարզել են, որ ամուսնանալով` նվազեցնում եք սրտային հիվանդությունից մահանալու ռիսկը: Պատճառը խորքային չէ. պարզապես կողակիցը կամ ընկերը կարող է ժամանակին բժշկի օգնությանը դիմելու պատճառ դառնալ: Ավստրալացի գիտնականները պարզել են, որ մեծ շրջապատի տեր մարդիկ, մեկուսի կյանք վարողների հեմամատությամբ, 22 տոկոսի չափով երկար կյանք են ապրում: 

Ձեռք մեկնեք

Բարեկամին կամ հարեւանին ցանկացած հարցի շուրջ օգնություն տրամադրելով նվազեցնում եք ձեր արյան ճնշումը:

Մարզվեք

Գաղտնիք չէ, որ կանոնավոր մարզանքը երկարացնում է մարդու կյանքը:

Պրոտեինների հանդեպ ուշադիր եղեք

Վերամշակված մսով հարուստ սննդակարգը սրտային հիվանդությունների, շաքարախտի եւ հաստ աղիքի քացկեղի մեծ ռիսկ է պարունակում:

 Հրաժարվեք ծխախոտից

Ծխախոտի կիրառությունը ոչ միայն թոքերի, այլ նաեւ` յուրաքանչյուր այլ օրգանի քաղցկեղի եւ սրտային հիվանդությունների ուղիղ սպառնալիք է համարվում: Օրական անգամ մեկ գլանակը կարող է ձեր կյանքից 15 տարի խլել: Ճիշտ է` ծխախոտից հրաժարվելով անմիջապես ռիսկը չեք նվազեցնի, սակայն վեց ամիս անց արդեն 50 տոկոսի չափով կկրճատեք ստացված վնասի չափը:

Լավ քնեք

Վերջերս գիտնականները համեմատական վերլուծություն են իրականացնել այն մարդկանց խմբերի միջեւ, որոնք օրական 6 ժամից քիչ եւ 8 ու կես ժամ են հատկացնում քնին: Արդյունքում պարզվել է, որ քիչ քնողների մոտ 711 գեների արտահայտման ձեւի փոփոխություն է նկատվում, որոնցից մեկը ուղղակիորեն նյութափոխանակության եւ դիմադրողական համակարգի հետ առնչություն ունի: Դա նշանակում է, որ քիչ քնելով կարող եք հավելյալ քաշ եւ նույնիսկ սրտային հիվանդություն ձեռք բերել:

Ակտիվ սեռական կյանք վարեք

Սեռական կյանքից ստացվող հաճույքները լավ միջոց են` սթրեսի եւ դեպրեսիայի դեմ պայքարի, արդյունավետ դիմադրողականության  եւ արյան բարեկարգ ճնշման համար:

Միջերկրական սննդակարգի հետեւեք

2013թ.-ին իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միջերկրական սննդակարգին հետեւող կանայք, առավել քիչ սննդարար ուտեստներով սնվողների համեմատությամբ,  40 տոկոսից ավել դեպքերում հաջողացնում են 70 առավել վտանգավոր հիվանդություններից խուսափել:  Բանջարեղենից, մրգից, ձկնեղենից եւ հացահատիկային սննդամթերքից երբեք մի խուսափեք:

Ընտանեկան պատմությունը ուսումնասիրեք

Ազգականներից մի քանիսին հաջողվել է 90-ամյա՞կը տոնել: Ուրեմն գենետիկորեն օրհնված մարդ եք: Բայց դա չի նշանակում է, որ պետք է մոռանաք մարզասրահի մասին եւ միայն անուշեղենով սնվեք: Առողջ ապրելակերպը գեներից շատ բան է որոշում: Շնորհակալություն հայտնեք ձեր նախնիներին, բայց միայն այդքանը:



© NEWS.am Medicine