Մեծ Բրիտանիայից եւ Դանիայից հետազոտողները մշակել են Խլամիդիոզի դեմ պատվաստանյութ

23:44   16 օգոստոսի, 2019

Մեծ Բրիտանիայից եւ Դանիայից հետազոտողները մշակել են Խլամիդիոզի հետ պատվաստանյութ: 35 առողջ կանանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումներից հետո կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել: Հետազոտության մանրամասները ներկայացված են The Lancet Infectious Diseases գիտական պարբերականում:

Խլամիդիոսը ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Կլինիկական փորձարկումներից հետո կամավորների շրջանում անցկացված արյան անալիզը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմն արտադրել է հատուկ հակամարմիններ եւ Т-բջիջներ խլամիդիոզի դեմ:

Գիտնականները պլանավորում են անցկացնել խլամիդիոզի դեմ պատվաստանյութի ավելի մասշտաբային հետազոտություններ:

«Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը ցույց է տվել վարակի դեմ պատվաստվելու արդյունավետությունը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Մենք հույս ունենք երկարաժամկետ հեռանկարում միավորել այդ պատվաստանյութերը»,-հայտարարել է հետազոտական կենտրոնից պրոֆեսոր Փիթեր Անդերսենը:



© NEWS.am Medicine