9-ամյա տղան մահացել է բժիշկների սխալի պատճառով. վերջիններս մենինգիտը շփոթել են որովայնի ցավի հետ

22:11   17 օգոստոսի, 2019

9-ամյա անգլիացի տղան՝ Օսթին Օ՛Դաուդը, մահացել է բժիշկների սխալի պատճառով:

Արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղան հոսպիտալացվել է որովայնի սուր ցավերով եւ աչքերի այտուցով: Հոսպիտալացումից 6 ժամ անց բժիշկները նրան դուրս են գրել հիվանդանոցից: Դիահերձումից հետո պարզվել է, որ մահվան պատճառ է եղել մենինգիտը:

Տղայի հարազատները մեղադրում են բժիշկներին, որոնք չեն կարողացել ճիշտ ախտորոշում տալ: Չարաբաստիկ հիվանդանոցում դեռեւս չեն մեկնաբանում դեպքը: Հետաքննությունը շարունակվում է:



© NEWS.am Medicine