Տղամարդը զրկվել է ոտքից այն բանից հետո, երբ բետոնախառնիչի մասն ընկելն է նրա վրա

16:32   17 օգոստոսի, 2019

Անգլիայից շինարար Սեբաստիան Գլիդի համար սովորական աշխատանքային օրը ողբերգական միջադեպով է ավարտվել:

The Sun-ը հաղորդում է, որ 27-ամյա տղամարդը ճանապարհային աշխատանքներ է կատարել, երբ 3 մ բարձրությունից նրա վրա բետոնախառնիչի մաս է ընկել:

Սեբաստիանը փորձել է մի կողմ քաշվել, սակայն մեջքին սաստիկ ցավ է զգացել, որն ինչպես պարզվել է, դարձել է երիկամի վնասվաքծի պատճառ:

Տուժողին դուրս բերելու համար փրկարարներին 2 ժամ է պահանջվել:

Պարզվել է՝ Սեբաստիանի ոտքի ոսկորը փշրված է եւ նրան ընդհանուր առմամբ 9 վիրահատություն է պահանջվել, այդ թվում վերջույթի անդամահատման համար: Բացի այդ տղամարդը 3 շաբաթ արհեստական կոմայի մեջ է անցկացրել:

Չնայած հաշմանդամությանը՝  Սեբաստիանը ակտիվորեն մարզվում է մարզադահլիճում եւ անգամ մտադիր է մասնակցել բոդիբիլդինգի մրցումներին:

Տղամարդը գործատուին դատի է տվել եւ այս պահին քննչական միջոցառումներ են անցկացվում:



© NEWS.am Medicine