Ալբինոս երկվորյակներին արեւից պաշտպանելու համար ծնողներն անցել են 5 հազար կիլոմետր

12:15   18 օգոստոսի, 2019

Ալբինոս երկվորյակներին արեւից պաշտպանելու համար ծնողներն անցել են 5 հազար կիլոմետր Արիզոնայից դեպի Մեն նահանգ:

Fox News-ի հաղորդմամբ՝ Մեն նահանգն, ի տարբերություն Արիզոնայի, համարվում է ավելի բարենմպաստ տարածաշրջան ուլտրամանուշակագույն ինդեքսի տեսանկյունից: Էլլի եւ Ռայան փոքրիկների ծնողները նշում են, որ ցանկանում են ապահովել իրենց երկվորյակներին առավել հարմարավետ պայմաններով՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը:

Չնայած Մեն նահանգի մեղմ կլիմայի՝ ծնողները լրացուցիչ պաշտպանական միջոցներ են կիրառում երեխաներին փողոց դուրս բերելիս: Արեւապաշտպան ակնոցներն ու հատուկ հագուստը, ինչպես նաեւ գլխարկները պարտադիր ատրիբուտներն են բացօթյա տարածքում գտնվելիս: Բացի այդ, զբոսանքի տեւողությունը խիստ սահմանափակ է՝ առավելագույնը 45 րոպե:

Երկվորյարկների մոտ ալբինիզմն ախտորոշվել էր նիստագմուս ունենալու շնորհիվ, որը ենթադրում է բարձր հաճախականությամբ աչքերի ակամա շարժումներ: Սովորաբար ալբինոսներն ունեն տեսողության խանգարում, այդ թվում՝ թերզարգացած ցանցաթաղանթի պատճառով:

Օլդրիջ եւ Արգոն անունով փոքրիկներն արդեն 18 ամսական են: Նրանց հետ միասին ընտանիքում մեծանում են եւս հինգ երեխաներ:



© NEWS.am Medicine