Կինը տարասեռ երկվորյակների է ծնել 2,5 ամիս տարբերությամբ

10:40   19 օգոստոսի, 2019

Ղազախստանի Ուրալսկ քաղաքից 29-ամյա Լիլյա Կոնովալովան 2,5 ամիս տարբերությամբ ծնել է երկվորյակների՝ աղջկա եւ տղայի:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ կինն աղջկան ծնել է Ուրալսկի պերինատալ կենտրոնում հղիության 25-րդ շաբաթում: Նա անհաս էր եւ կշռում էր ընդամենը 850 գրամ, իսկ հասակը կազմում էր 42 սմ: Երկու ամիս հետո ծնվել է նրա եղբայրը, որը կշռում էր 2,9 կգ եւ ուներ 50 սմ հասակ:

Պարզվել է, որ կնոջ մոտ առկա էր անչափ հազվադեպ անատոմիական առանձնահատկություն՝ կրկնակի արգանդ (uterus duplex): Կրկնակի արգանդի դեպքում երեխայի ողջ ծնվելու հավանականությունը կազմում է 50 միլիոնից մեկ դեպք:

Ղազախստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երեխաները ողջ են ծնվել, եւ հիմա թե՛ մայրը, թե՛ նորածինները իրենց լավ են զգում:



© NEWS.am Medicine