Արտասովոր ախտանիշ. պարզվել է՝ չդադարող հազը աղիքների, այլ ոչ թե թոքերի քաղցկեղի նախանշան է

11:47   19 օգոստոսի, 2019

Բրիտնիայից 56-ամյա Թրեվոր Ուոքերը 2 ամիս տառապել է չդադարող հազից: Պարզվել է՝ չդադարող հազը աղիքների, այլ ոչ թե թոքերի քաղցկեղի նախանշան է, ինչպես կարելի էր ենթադրել:

Daily Mirror-ը հաղորդում է, որ սկզբում Թրեվորի ընտանիքը որոշել է, որ նա վարակվել է եւ խորհուրդ էր տվել դիմել հիվանդանոց դիմել: Հիվանդանոցում, սակայն, Թրեվորի մոտ հայտնաբերել էին աղիքների քաղցկեղ, ընդ որում ուշ փուլի:

«Պարզվեց՝ աղիքների քաղցկեղն արագ տարածվել  եւ անցել է թոքերին: Այս լուրը ցնցեց մեզ», — պատմել է պացիենտի կինը՝ Մենդին, որի հետ նա ապրել է 32 տարի:

Թրեվորի վիճակը շատ ծանր էր եւ արագ վատթարանում էր եւ բժիշկները եզրակացրել էին, որ նրան մնացել է 3 շաբաթ ապրել:

Վերջին օրերին բրիտանացին հիվանդանոցում անցկացրել էր մտերիմների եւ հարզատների շրջապատում: Ախտորոշումից 16 օր անց նա մահացել էր:

«Ամեն ինչ այնքան արագ էր կատարվում: Նա շատ էր նիհարել՝ մնացել էին մաշկն ու ոսկորները», — պատմում է  նրա այրին:

Մենդին պնդում է, որ բացի թուլությունից եւ հազից  Թրեվորը մահացու վտանգավոր հիվանդության այլ նախանշաններ չուներ:

«Նա առողջ եւ  մարզված տղամարդ էր: Նա ավելի քան 30 տարի առաջ թողել էր ծխելը: Բացի այդ գրեթե չէր խմում ալկոհոլ եւ փորձում էր ճիշտ սնվել», — պատմել է նա:

Մենդին մահացած ամուսնու պատմությունը պատմել է, որպեսզի շրջապատին հիշեցնի այնպիսի նախանշանի վտանգի մասին, ինչպիսին երկարատեւ հազն է:

Եթե հազը չի անցնում մի քանի շաբաթվա ընթացքում, հարկավոր է անպայման հետազոտվել, ընդգծել է նա:



© NEWS.am Medicine