Պարզվել է՝ շրթունքի վերեւում փոքրիկ բիծը վտանգավոր քաղցկեղի նշան է

13:54   19 օգոստոսի, 2019

Պարզվել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգից Թրեյսի Ֆրենչի շրթունքի վերեւում փոքրիկ եւ աննկատ բիծը մաշկի  վտանգավոր քաղցկեղի նշան է:

The Sun-ը հայտնում է, որ բաց վարդագույն փոքրիկ բիծը կնոջ դեմքին հայտնվել է մի քանի տարի առաջ: Ժամանակի ընթացում բիծը պատվել է բարակ թեփիկներով:

Դա նկատելով մաշկաբանը անհանգստացել է, սակայն պացիենտը որոշ ժամանակ նշանակություն չի տվել նորագոյացությանը, մինչեւ որ այն սկսել է կարմրել:

Այդ ժամանակ Թրեյսին վերջապես դիմել է հիվանդանոց, որտեղ նրան ուղարկել են բիոպսիայի: Նրա մոտ տափակ բջջային կարցիոնոմա՝ մաշկի չարորակ ուռուցք է հայտնաբերվել:

Թրեյսիին վիրահատել են, ուռուցքը հեռացրել: Այժմ նա իրեն լավ է զգում, իսկ բոլոր ընթերցողներին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր պաշտպանել մաշկը արեւի ուղիղ ճառագայթներից եւ մաշկի վրա ցանկացած անսովոր բծերի հայտնվելու դեպքում դիմել բժիշկներին:



© NEWS.am Medicine