Շվեյցարացի գիտնականները շուտով  կատուներից ալերգիայի դեմ պատվաստանյութ կստեղծեն

23:40   20 օգոստոսի, 2019

HypoP ընկերությունից շվեյցարացի գիտնականները շուտով  կատուներից ալերգիայի դեմ պատվաստանյութ կստեղծեն:

Կատուներից ալերգիկ ռեակցիայի համար հիմնականում պատասխանատու է Fel d 1 սպիտակուցը, որը պարունակվում է կենդանիների թքում եւ մաշկում:

Հետազոտողներն առաջարկում են HypoCat կոմերցիոն անվանումով դեղամիջոցը ներարկել հենց կենդանիներին: Նյութը կազմված է գենետիկորեն ձեւափոխված Fel d 1-ից եւ օգնում է կատուների իմունային համակարգին չեզոքացնել տվյալ սպիտակուցը:

Նշվում է, որ դեղամիջոցն անվնաս է կատուների համար: Գիտնականները փոքր տարիքի 54 կենդանիների մասնակցությամբ փորձ են կատարել:

Պարզվել է, որ HypoCat-ի ազդեցությամբ կատուների մոտ  ավելանում է Fel d 1-ի նկատմամբ հակամարմինների արտադրությունը,  ինչը հանգեցնում է օրգանզիմում այդ սպիտակուցի կոնցենտրացիայի նվազմանը: Ընդ որում պատվաստում ստացած կենդանիները  մարդկանց մոտ, որոնք հակված էին կատուների նկատմամբ ալերգիային, ալերգիա չեն առաջացրել:

HypoP ընկերությունը նաեւ աշխատանքներ է կատարում շներից ալերգիայի դեմ HypoDog պատվաստանյութի մշակման համար:

 

Սպասվում է, որ երկու դեղամիջոցների  զանգվածային արտադրությունը կսկսվի մի շարք կլինիկական փորձարկումների անցկացումից հետո:

Հետազոտությունների արդյունքները ներկայացված են The Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում:



© NEWS.am Medicine