Հարյուրավոր գեների միաժամանակյա ձեւափոխումը կարող է իրականություն դառնալ

22:30   19 օգոստոսի, 2019

Հարյուրավոր գեների միաժամանակյա ձեւափոխումը կարող է իրականություն դառնալ: Հեղափոխական տեխնոլոգիան ներկայացրել է Շվեյցարիայի բարձր տեխնոլոգիական դպրոցից գիտնականների թիմը (ETH):

Փորձերի ընթացքում ներկայացվել է բջջի գեների 25 հատված-թիրախներում միաժամանակյա ձեւափոխման հնարավորությունը:

Մասնագետները նշում են, որ ապագայում այս ցուցանիշը կարող է ավելանալ մինչեւ մի քանի տասնյակի եւ հարյուրի, ինչը կարեւոր նշանակություն ունի բիոբժշկական հետազոտությունների եւ բիոտեխնոլոգիաների զարգացման  տեսանկյունից:

Փորձի ղեկավար պրոֆեսոր Ռենդել Պլատտը(Randall Platt) նշում է. նոր մեթոդը հնարավորություն է  տալիս մեկ քայլով պարբերաբար փոխել  ամբողջական գենային ցանցերը:

Այդ նպատակով ստեղծվել է պլազմիդա (ԴՆԹ փոքր մոլեկուլ, որը ունակ է ավտոնոմ վերականգնման): Այն տեղադրելով մարդու բջիջներում՝ հաջողվել է մի շարք գեների ձեւափոխման եւ  աշխատանքի  կարգավորման  հասնել:

Տեխնոլոգիան կարող է կիրառում գտնել բարդ գենետիկ խախտումների հետազոտությունում:

Գիտական աշխատանքի արդյունքների հետ կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ Nature Methods գիտական հրատարակությունում:



© NEWS.am Medicine