Ամերիկուհին անսպասելիորեն եռյակ է ունեցել՝ հղիությունը շփոթելով երիկամներում քարերի հետ

16:07   19 օգոստոսի, 2019

Հարավային Դակոտայից Դանեթ Գլիցը անսպասելիորեն եռյակ է ունեցել՝ հղիությունը շփոթելով երիկամներում քարերի հետ:

FoxNews-ը հաղորդում է, որ կինը հոսպիտալացվել է որովայնի շրջանում ցավերով: Ավելի վաղ կինը տառապել է երիկամների քարերից, դրա համար այդքան ցավոտ նախանշանները վերագրել է հղիությանը: Ի զարմանս նրան՝ բժիշկները հայտնել են, որ նա հղիության 34-րդ շաբաթում է:

Սկզբում բժիշկները կարծել են, որ Դանեթը երկվորյակների է սպասում, սակայն ծննդաբերության ժամանակ պարզվել է, որ իրականում եռյակի է սպասում:

Լուրն իսկական շոկ է դարձել նրա ամուսնու համար: Զույգն արդեն երկու երեխա ուներ եւ չէր սպասում նման անսպասելի համալրման:

4 րոպե տարբերությյամբ լույս աշխարհ են եկել երկու աղջիկ եւ մեկ տղա: Փոքրիկներին անվանել են Ջիպսի, Նիկկի եւ Բլեյզ:



© NEWS.am Medicine