Հիպերտոնիկների համար ո՞ր մթերքն է լավագույնը. գիտնականներ

10:56   20 օգոստոսի, 2019

Մոցարելա պանիրը լավագույն մթերքն է զարկերակային բարձր ճնշմամբ մարդկանց համար, պնդում են բրիտանացի դիետոլոգները:

Express-ը հայտնում է, որ կաթնամթերքը հարուստ է կալցիումով, սակայն այս մթերքներից շատերը նաեւ մեծ քանակությամբ ճարպեր են պարունակում, իսկ որոշները՝ չափից շատ աղ: Դիետոլոգների խոսքով՝ մոցարելա պանիրը, ի տարբերություն պանրի մեծ թվով այլ տեսակների, աղ եւ ճարպեր քիչ է պարունակում:

Մասնագետների խոսքով՝ հիպերտոնիկները պետք է իրենց սննդակարգի մեջ ներառեն ոչ միայն մոցարելա, այլեւ սպիտակ պանրի այլ տեսակներ, օրինակ՝ ֆետա եւ այծի պանիր: Դրանից բացի, յուղազերծ կաթնաշոռը նույնպես օգնում է զարկերակային ճնշման նվազեցմանը, ուստի այն նույնպես կարելի է ներառել սննդակարգի մեջ:

Նշենք, որ պանիրը համարվում է յուղային եւ կալորիական մթերք, բայց դրա պարբերական գործածումը ոչ միայն վնաս չի հասցնում կազմվածքին, այլեւ հակառակը՝ օգնում է նիհարել, պարզել են Դուբլինի Համալսարանական քոլեջի գիտնականները: Դրանից բացի, կարծիք կա, որ պանիրն օգնում է վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:



© NEWS.am Medicine