Խխունջները կօգնեն հակաբիոտիկների նկատմամբ կայուն ինֆեկցիաների դեմ պայքարում

23:49   19 օգոստոսի, 2019

Կենսաբան Սառա Փիթը սովորական այգու խխունջների լորձում հակաբակտերիալ հատկություններ է հայտնաբերել: Տեսականորեն այդ լորձը կարող է օգնել սուպերբակտերիաների դեմ պայքարում՝ բակտերիաների, որոնք  կայուն են  հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ:

 The Daily Mail-ը հաղորդում է, որ խխունջների լորձը կարող է  արդյունավետ լինել Pseudomonas aeruginosa սուպերբակտերիայի նկատմամբ, որն արդեն այսօր չի վախենում ամենաուժեղ հակաբիոտիկներից եւ կարող է թոքերի ինֆեկցիաներ առաջացնել, իսկ վերքի մեջ ընկնելու դեպքում՝ լուրջ խնդիրներ:

Բժիշկ Փիթը խխունջների լորձում 4 նոր սպիտակուց է  գտել, որոնցից առնվազն երեքն ունեն հակամիկրոբային հակտկություններ, իսկ երկուսը պարզվել է՝ բավականին արդյունավետ են Pseudomonas aeruginosa-ի դեմ:

Մասնագետը խխունջների լորձից առանձնացրել է սպիտակուցային մասերը եւ դրանցում փոքր չափի սպիտակուցներ  հայտանբերել: Նախկինում այդ սպիտակուցները ոչ մի անգամ գիտնականների տեսադաշտում չէին հայտնվել:

Այժմ գիտնականներն աշխատում են լաբորատորիայում այդ սպիտակուցների արհեստական տարբերակյի սինթեզի ուղղությամբ: Հետագայում  մաքրված սպիտակուցները հնարավոր կլինի ավելացնել խորը վերքերի համար քսուքներում կամ թոքերի ինֆեկցիաների բուժման համար  նախատեսված սփրեյ ինհալյատորներում:

Մեկ այլ հետազոտության համաձայն՝  խխունջի լորձը (որը կոչվում է նաեւ մուցին) կարող է փոխարինել ավանդական բժշկական թելերը:



© NEWS.am Medicine