Կինն առողջ որդուն ստիպել է 13 անգամ վիրահատվել

18:22   19 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ի Տեխաս նահանգից  35-ամյա Բոուեն Ռայթը իրենն մեղավոր է ճանաչել նրանում, որ 323 անգամ իր որդուն  տարել է բժիշկների մոտ, թեեւ եերեխան առողջ էր եւ բժշկական օգնության կարիք չուներ:

Fox 5-ը հաղորդում  է, որ Քեյլինի եւ իր երեխայի  գործով դատական նիստը  տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Դալլասի շրջանային դատարանում:

Կնոջը մեղադրել են նրանում, որ նա 2009-2016 թվականներին 323 անգամ իր 10-ամյա տղային տարել է հիվանդանոց եւ ենթարկել անհարկի հետազոտությունների եւ պրոցեդուրաների:

Գործի նյութերի համաձայն՝ այդ ընթացքում երեխային 13 վիրահատություն են կատարել, որոնց կարիքը նա իրականում չուներ:

Դատարանը դատավճիռը կհրապարակի հոկտեմբերին: Քեյլինին երեխայի առողջությանը ոչ կանխամտածված վնաս պատճառելու համար մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում:

2017-ին խնամակալության մարմինները Քեյլինից տարել էին որդուն: Այժմ երեխայի հայրը՝ Ռայան Քրոուֆորդը, միայնակ կդաստիարակի նրան:

Հիվանդանոցի աշխատակիցները գերատեսչությանը հայտնել են, որ ի հեճուկս մոր հավաստիացումներին, երեխան ոչ քաղցկեղ ունի, ոչ նրա հորինած այլ խնդիրներից որեւէ մեկը:

 Հավանաբար Քեյլինը տառապել է Մյունհաուզենի  դելեգացված համախտանիշով՝ խանգարում, որի ժամանակ ծնողները, խնամակալները կամ մտերիմները կանխամտածված երեխայի կամ խոցելի մեծահասակի մոտ հիվանդագին վիճակներ են առաջացնում  կամ հորինում, որպեսզի դիմեն բժշկական օգնությանը:

 



© NEWS.am Medicine