Չինացի վիրաբույժները տղայի աղիքներից 64 մագնիսե գնդիկ են հանել

20:00   19 օգոստոսի, 2019

Չինաստանից 6-ամյա տղան կուլ էր տվել 64 մագնիսե գնդիկ:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պացիենտը, ում անունը չի հրապարակվում, հոսպիտալացվել է փորի ծակող ցավերով: Ցավի եւ անհարմարության պատճառը պարզվել է ռենտգենի շնորհիվ: Արդյունքում երեխան ենթարկվել է 3 ժամ տեւած վիրահատության:

Բժիշկները պատանի պացիենտի վիճակը կայուն են գնահատում: Ընդ որում՝ նրանք նշում են բժշկական օգնության ժամանակին դիմելու կարեւորությունը, քանի որ գնդիկները միանգամայն կարող էին աղիները վնասել եւ պատռել: Նրանց խոսքով՝ այդպիսի սցենարի դեպքում տղայի կյանքին լուրջ վտանգ կսպառնար:



© NEWS.am Medicine