Ռուսաստանից մասնագետը Արմավիրում կանցկացնի անոթների եզակի անվճար վիրահատություններ

13:31   20 օգոստոսի, 2019

Ռուսաստանում բնակվող Շուշաննա Սիմոնյանը, որը պլաստիկ վիրաբուժության եւ ֆլեբոլոգիայի ոլորտի դիպլոմավոր մասնագետ է, օգոստոսի 20-30-ը Արմավիրի ԲԿ-ում կանցկացնի անոթների եզակի վիրահատություններ:

Սիմոնյանը ծագումով Արմավիրից է, այս պատճառով որոշել է հենց այստեղ իրականացնել այս բարեգործական ծրագիրը: Օգստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ անվճար խորհրդատվությունը եւ բուժումը հասանելի կլինեն հաշմանդամներին (այդ թվում՝ պատերազմի հաշմանդամներին), 80-ն անց մարդկանց, բնակչության սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ հղի կանանց:

Բժիշկը տեղեկացրեց, որ հատուկ ուշադրություն կդարձվի կաթված տարած պացիենտներին: Անվճար վիրահատությունները կանցկացվեն ախտորոշված երակների վարիկոզ լայնացման, ստորին վերջույթների կամ քներակների զարկերակների աճախցանող աթրերոսկլերոզի դեպքերում:

Ընդունելության համար կարելի է գրանցվել Արմավիրի մարզպետարանի միջոցով:

Մասնագետը հիվանդներին կոչ արեց լրջորեն վերաբերվել սեփական առողջությանը եւ ժամանակին դիմել բժշկական խորհրդատվության: Սա մասնավորապես վերաբերում է շաքարային դիաբետով հիվանդներին, որոնք ենթակա են դիաբետիկ անգիոպատիայի, ինչպես նաեւ քներակների S-աձեւ ոլորմամբ անձանց, ինչը մեծացնում է կաթվածի հավանականությունը:

Անվճար խորհրդատվություններ եւ բուժում անցկացնելու համար Շուշաննա Սիմոնյանի Արմավիր հաջորդ այցը նախատեսված է հոկտեմբերի վերջին:



© NEWS.am Medicine