Ակտիվացված ածուխը կարող է բարձրացնել ացիկլովիրի արդյունավետույթունը հերպեսի դեմ. հետազոտություն

22:15   20 օգոստոսի, 2019

Ակտիվացված ածուխը կարող է բարձրացնել ացիկլովիրի արդյունավետությունը հերպեսի դեմ: Այս մասին հայտնում են Իլինոյիսի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances-ում:

Գիտնականների խոսքով՝ ացիկլովիրի համադրությունը ակտիվացված ածխի մասնիկների հետ թույլ է տալիս կրճատել դոզավորումը եւ բուժման ընդհանուր կուրսը: Ավելին՝ այդ համադրությունը կարելի է օգտագործել նաեւ պորֆիլակտիկ միջոցներում վիրուսից վարակվելուց պաշտպանվելու համար:

Գոյություն ունի սովորական հերպեսի երկու տեսակ (ՍՀՎ). ՍՀՎ-1-ն ախտահարում է աչքերը եւ բերանը (կարող է կուրության հանգեցնել), իսկ  ՍՀՎ-2-ը՝ գենիտալ ինֆեկցիա է, որն առաջցնում է գորտնուկներ եւ կարող է զգալիորեն նվազեցնել կյանքի որակը:

Ացիկլովիրը համակարգային դեղամիջոց է, որը ճնշում է վիրուսը: Սակայն ացիկլովիրով երկարատեւ բուժումը կարող է այդ դեղամիջոցի նկատմամբ կայունության հանգեցնել, ինչպես նաեւ երիկամների վնասվելու պատճառ դառնալ:

Մասնագետները նախեւառաջ ուսումնասիրել են լաբորատոր պայմաններում ակտիվացված ածուխի ազդեցությունը ՍՀՎ-1-ի եւ ՍՀՎ-2-ի վրա: Պարզվել է, որ ակտիվացված ածուխի լուծույթը 4-60 տոկոսով նվազեցրել է բջիջների վարակումը, որոնք ենթարկված էին ՍՀՎ-1-ի եւ ՍՀՎ-2-ի ազդեցությանը:

Այնուհետ մասնագետները ացիկլովիրը միացրել են ակտիվացված ածխի հետ եւ այդ համակցությունը փորձարկել ՍՀՎ-1-ով վարակված մկների աչքերի եւ ՍՀՎ-2-ով վարակված մկների սեռական օրգանների վրա:

Պարզվել է՝ նման համադրությունն ավելի արագ եւ արդյունավետ է նվազեցնում վիրուսային ծանրաբեռնվածությունը, քան առանց ածխի ացիկլովիրի օգտագործումը:

 



© NEWS.am Medicine