Տղամարդն առաջին հանդիպմանն էպիլյացիա է արել եւ հիվանդանոցում հայտնվել

19:51   20 օգոստոսի, 2019

Բրիտանիայի բնակիչ Ուիլյամ Բիշոփը չափազանց լուրջ  է վերաբերվել  առաջին հանդիպման նախապատրաստմանը  եւ արդյունքում հիվանդանոցում հայտնվել:

SWNS-ը հաղորդում է, որ տղամարդը որոշել է աճուկային հատվածում դեպիլյացիայի քսուք օգտագործել, սակայն փաթեթավորման վրա նշված ժամանակից երկար է թողել: Արդյունքում այրվածքի պատճառով մաշկը բշտիկներով է պատվել:

Ուիլյամն արդեն երկու շաբաթ է ստացիոնար բուժում է  անցնում եւ մինչեւ հիմա դժվարությամբ տեղաշարժվում:

Բացի այդ տուժածը անհարմարություն է զգում անգամ նստելիս եւ քնած ժամանակ:

Տղամարդը նաեւ խոստովանել է, որ նրա օգտագործած քսուքը նախատեսված էր կանանց համար:

«Ես անգամ չէի կարող պատկերացնել, որ նման մատչելի ապրանքը կարող է այդպիսի  հետեւանքների հանգեցնել», - ասում է նա:

Քսուք արտադրող ընկերությունը ափսոսանք է հայտնել դեպքի կապակցությամբ եւ հաճախորդներին կոչ արել խոստորեն հետեւել փաթեթավորման վրա կամ ներդիրում նշված կիրառման ցուցումներին:



© NEWS.am Medicine