Գիտնականները հայտնել են անքնության սարսափելի հետեւանքների մասին

11:49   21 օգոստոսի, 2019

Անքնությամբ տառապող մարդկանց շրջանում մեծանում է սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացություն են կատարել Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի գիտնականները, որոնք համապատասխան հոդվածը հրապարակել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի Circulation ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 1,3 մլն մարդ, ընդ որում՝ նրանց թվում եղել են ինչպես առողջ մարդիկ, այնպես էլ սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցողներ: Կիրառելով մենդելեեւյան ռանդոմիզացիայի մեթոդը, որը հաշվի է առնում անքնության գենետիկ գործոնները, հաջողվել է պարզել, որ անքնությանը գենետիկ նախահակվածությունը մեծացնում է կաթվածի, սրտի իշեմիկ հիվանդության եւ սրտային անբավարարության հավանականությունը:

«Անքնության հետագա բուժման համար կարեւոր է պարզել դրա հիմնական պատճառը: Քնի ռեժիմը կարելի է փոփոխել նոր սովորությունների եւ սթրեսի կառավարման միջոցով»,- նշում է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Սյուզաննա Լարսոնը:



© NEWS.am Medicine